Tata Steel Masters գերմրցաշարի իններորդ տուրում ոչ-ոքի խաղալով առաջատար ՈՒեսլի Սոյի հետ՝ տասներորդում Լևոն Արոնյանը հաղթական հանդիպում ունեցավ հունգարացի Ռիխարդ Ռապորտի հետ ու հավաքած միավորների թիվը հասցրեց վեցի:
Տուրի արդյունքներով նույնքան միավոր ունեն ևս չորս շախմատիստ՝ Մագնուս Կառլսենը, Սերգեյ Կարյակինը, Պավել Էլյանովը, Յի Վեյը, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկով մեր շախմատիստը երկրորդ հորիզոնականում է: Առաջատարը շարունակում է մնալ Սոն, որը կարողացավ հաղթական ավարտի հասցնել լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ հանդիպումը: Նրա անվան դիմաց յոթ միավոր է:
Երեկ կողմերի համար հանգստյան օր էր: Այսօր կշարունակվեն հանգուցալուծումները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ